Քրիսի Թեյգենն առաջին անգամ ցուցադրել է դստերը

14:10   20 ապրիլի, 2016

Անցած կիրակի երաժիշտ Ջոն Լեջենդը ու մոդել Քրիսի Թեյգենը դուստր են ունեցել, որին անվանակոչել են Լունա Սիմոնա Սթիվենս:

Երեխայի լույս աշխարհ գալու մասին աշխարհին պատմել է ինքը՝ Քրիսին, որն իր Instagram–ում հրապարակել էր այն էկրանի լուսանկարը, որի վրա նշված է երեխայի քաշը՝ մոտ 3 կիլոգրամ:

Իսկ հիմա Քրիսին, որը Ջոնի հետ 2013-ին է ամուսնացել (զույգը մինչեւ հարսանիքը վեց տարի հանդիպել է), իր միկրոբլոգում ցույց է տվել դստեր լուսանկարը.

«Ողջույն, իմ Լուլու»,- այսպես է ստորագրել լուսանկարը Քրիսին, որը վեց միլիոն բաժանորդ ունի Instagram –ում: 



© NEWS.am STYLE