Տիգրան Համասյանը՝ ECHO Jazz 2016 Awards-ի մրցանակակիր

11:18   20 ապրիլի, 2016

Վերջին շրջանում հայերս հաճախ են հաղթանակներ գրանցում եւ հպարտանալու առիթներ ունենում։ Այժմ իր երկրպագուներին հիանալի անակնկալ է մատուցել հանրահայտ հայ դաշնակահար Տիգրան Համասյանը, որը Deutsche Phono-Akademie-ի (Ձայնագրման գերմանական ակադեմիա) կողմից ճանաչվել է հեղինակավոր ECHO Jazz 2016 Awards-ի մրցանակակիր՝ «Տարվա միջազգային ինստրումենտալիստ» (դաշնամուր) «Mockroot» ալբոմի համար։ Տաղանդավոր երաժշտի անունը հայտնվել է այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք են ամերիկացի հայտնի ջազ դաշնակահար Բրեդ Մելդաուն եւ Ջեյմս Ֆարմ ջազային քառյակը։ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 26-ին Համբուրգում։

Նշենք, որ  ECHO Jazz 2016 Awards-ը մեծ համբավ ունի Գերմանիայում եւ հավասարազոր է ԱՄՆ-ում կազմակերպվող Գրեմմի ամենամյա մրցանակաբաշխությանը։

Մնում է միայն շնորհավորել արտիստին այս մեծ նվաճման համար։

 

Աղբյուրը՝ Nonesuch

 

 



© NEWS.am STYLE