10:10 21 ապրիլի, 2016Ռիհաննան իր Youtube ալիքում ներկայացրել է Needed Me երգի տեսահոլովակը: Այս պահին այն դիտել են ավելի քան 2 միլիոն անգամ, եւ սա ընդամենն առաջին օրվա ընթացքում։
Տեսահոլովակը նկարահանել են Մայամիում հենց այն ժամանակ, երբ երգչուհին իր ալբոմի աջակցության համար կազմակերպված համաշխարհային շրջագայության շրջանակում ժամանել էր այնտեղ:
Երգն ընդգրկվել է երգչուհու ութերորդ ստուդիայական ալբոմում:
Տեսահոլովակում մեզ սպասում են գանգստա-սթայլ կրքեր: Ռիհաննան ներկայացել է իր նոր սեքսուալ կերպարով ՝ առանց կրծքկալի, թափանցիկ զգեստով ու ձեռքին ատրճանակ: