Լեոնարդո դի Կապրիոն, Քեյթլին Ջենները, Միշել Օբաման եւ ուրիշներ՝ ամենաազդեցիկ մարդիկ ըստ Time–ի

13:07   21 ապրիլի, 2016

Վաղը լույս է տեսնելու Time ամսագրի նոր համար՝ նվիրված պարբերականի վարկածով ամենաազդեցիկ մարդկանց հարյուրյակին: Հեղինակավոր ամսագիրը ամփոփել է ընթերցողների ամենամյա քվեարկության արդյունքները՝ կազմելով քաղաքականության, բիզնեսի, սպորտի, արվեստի ու շոուի բիզնեսի բնագավառներում 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը (անցած տարի առաջին հորիզոնականներում Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն էին)։

Եվ այսպես, ահա արդյունքները

2016-ին քվեարկության արդյունքներով առաջատարներ են ճանաչվել Լեոնարդո դի Կապրիոն, Օփրա Ուինփրին, Միշել Օբաման, Թեյլոր Սվիֆթը, Քառլի Քլոսը եւ ուրիշներ:

Լեո

Ցուցակում հայտնվել է նաեւ Քեյթլին Ջենները (Քիմ Քարդաշյանի սեռափոխ հայրացուն մեկ տարում հայտնվել է Vanity Fair ամսագրի շապիկին, ESPY Award մրցանակաբաշխությունում դարձել Arthur Ashe Courage –ի դափնեկիր, Glamour պարբերականի կողմից «Տարվա կին» հռչակվել)։

Թեյլոր Սվիֆթ

Հիշեցնենք, որ աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը Time ամսագիրը հրապարակում է ամեն տարի 1999-ից  սկսած: Այսօրվա դրությամբ այդ վարկանիշի ռեկորդակիրն է Բարաք Օբաման: Նա վերջին 15 տարում 10 անգամ հայտնվել է ամենաազդեցիկ մարդկանց հարյուրյակում:

Աղբյուր՝  EOnline



© NEWS.am STYLE