The Sunday Times-ի վարկանիշ. Փոլ ՄաքՔարթնին Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երաժիշտն է, իսկ Ադելը՝ ամենահարուստ երիտասարդ երգչուհին

15:44   21 ապրիլի, 2016

Բրիտանական The Sunday Times պարբերականը հրապարակել է «Բրիտանիայի ամենահարուստ երաժիշտներ» ամենամյա վարկանիշը, որի առաջին տեղում 73-ամյա լեգենդար երաժիշտ Փոլ ՄաքՔարթնին է, գրում է BBC-ն:

Ընդհանուր առմամբ ցուցակում 50 կատարողներ են, որոնցից են Էլթոն Ջոնը, Միք Ջագերը ու շատ ուրիշներ: Ամբողջ վարկանիշի 30-րդ ու երիտասարդ կատարողների շարքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ադելը, որի կարողությունը գնահատվում է 85 մլն ֆունտ ստերլինգ, ինչը 35 մլն-ով շատ է, քան անցած տարի:

Ցուցակի առաջին տասնյակը հետեւյալն է՝

1. Փոլ ՄաքՔարթնի, 760 մլն ֆունտ սթերլինգ

2. Էնդրյու Լլոյդ Ուեբեր, 715 մլն ֆունտ սթերլինգ

3. U2, 500 մլն ֆունտ սթերլինգ

4. Էլթոն Ջոն, 280 մլն ֆունտ սթերլինգ

5. Միք Ջագեր, 235 մլն ֆունտ սթերլինգ

6-7 Օլիվիա ու Դհանի Հարիսոն/ Քիթ Ռիչարդս, 220 մլն ֆունտ սթերլինգ

8. Ռինգո Սթար, 200 մլն ֆունտ սթերլինգ

9. Մայքլ Ֆլեթլի, 198 մլն սթերլինգ

10 Սթինգ, 185 մլն սթերլինգ 



© NEWS.am STYLE