«Գահերի խաղը» սերիալից Տիրիոն Լաննիսթերը Քլինթոնից ու Թրամփից առաջ է անցել նախագահական մրցապայքարում. Հարցում

14:31   21 ապրիլի, 2016

«Գահերի խաղը» սերիալից  Տիրիոն Լաննիսթերը առաջ է անցել Քլինթոնից ու Թրամփից նախագահական մրցապայքարում: ԱՄՆ բնակիչների շրջանում անցկացված հումորային հարցման արդյունքները հրապարակել է Survey Monkey պորտալը:

Հարցմանը մասնակցել է 2045 մարդ, Տիրիոն Լաննիսթերը ստացել է ձայների 24 տոկոսը: Հիլարի Քլինթոնը՝ 20 տոկոսը, Դեյներիս Տարգարիենը ( Էմիլիա Քլարկ) ՝ 14 տոկոսը, իսկ Թրամփը եզրափակում է առաջին հնգյակը 7 տոկոսով:

Ցուցակում հայտնվել է նաեւ Թեդ Քրուզը ( 5 տոկոս), Ջոն Քեյսիկը ( 5 տոկոս) ու Սերսեյ Լաննիսթերը (1 տոկոս):

Տիրիոն Լաննիսթերը, որի դերը կատարել է Փիթեր Դինքլեյջը առաջատար է նաեւ սերիալի սիրելի պերսոնաժների մասին հարցման արդյունքներով:

Աղբյուր՝ EW.com



© NEWS.am STYLE