Դիետա՝ իդեալական կազմվածքի համար

19:47   16 մայիսի, 2016

Իդեալական կազմվածք ունենալ ցանկացողները պետք է անընդհատ աշխատեն իրենց կազմվածքի վրա: Ֆիզիկական մշտական ծանրաբեռնվածությունը, կանոնավոր մարզումները պարտադիր են: Ամեն օր առնվազն մեկ ժամ տրամադրեք սպորտով զբաղվելուն: 

Նրանց, ովքեր ժամանակավորապես թուլացել եւ կորցրել մարզավիճակը, հետեւյալ դիետան ենք խորհուրդ տալիս: Այն չափազանց խիստ չէ, սակայն թույլ է տալիս մեկ ամսում մինչեւ 7 կգ նիհարել։

Սննդակարգը ենթադրում է խմորեղենի եւ քաղցրեղենի բացառում: Ճարպերի քանակությունը կրճատվում է սպիտակուցների օգտին, իսկ մոտավոր համամասնությունը կազմում է 40 տոկոս սպիտակուց/10 տոկոս ճարպեր/50 տոկոս ածխաջրեր:

Ընտրեք առաջարկված տարբերակներից մեկը.

Նախաճաշ

1. Չորահաց կամ 40 գ ոչ յուղալի պանիր, առանց շաքարի թեյ: 

2. Վարսակի շիլա՝ առանց կաթի (35 գ փաթիլներ), կանաչ թեյ:

3. Մյուսլի յուղազուրկ կաթով (30 գ փաթիլ):

2-րդ նախաճաշ

1. Խնձոր կամ նարինջ (2 փոքրիկ մանդարին):

2. 100 գ ոչ յուղալի կաթնաշոռ: 

3. 30 գ ընկույզ:

Ճաշ

1. 100 գ հավի փափկամիս, 100 գ շոգեխաշած սնկեր, վարունգով, բողկով եւ կանաչիով աղցան (200 գ), կանաչ թեյ:

2. 200 գ ոչ ճապոտ ձուկ, 200 գ շոգեխաշած կամ թարմ բանջարեղեն, կանաչ թեյ:

3. 150 հ հավի կրծքամիս, թարմ բանջարեղենով աղցան կամ շոգեխաշած կաղամբ, կանաչ թեյ: 

Հետճաշիկ

1. 100 գ ոչ յուղալի կաթնաշոռ, թեյ:

2. 40 գ չիր:

3. 1 ցանկացած միրգ, բացի բանանից եւ խաղողից: 

Ընթրիք

1. Ձվածեղ 2 ձվով եւ 1 լոլիկով:

2. 150 գ ձուկ, թարմ բանջարեղենով աղցան:

3. 100 գ ոչ ճարպոտ միս, թարմ բանջարեղենով աղցան:

4. 200 գ ոչ յուղալի կաթնաշոռ, մի քիչ միրգ: 

Քնից առաջ:

Մի բաժակ ոչ յուղալի մածուն:

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE