Վարսակով դիետա

19:12   3 մայիսի, 2016

Այս սննդակարգն օգնում է ոչ միայն քաշը նվազեցնելուն, այլեւ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժմանն ու կանխարգելմանը: Բրնձի խաշուն օգտագործվում է գաստրիտի եւ խոցի սրման դեպքում, ինչպես նաեւ թունավորումների եւ սննդային վարակների:  

Սննդակարգը կազմված է երկու փուլից. մաքրում եւ անմիջապես վարսակի դիետա   (ընդհանուր տեւողությունը մինչեւ 1 ամիս): Սննդակարգը թույլ չի տալիս օգտագործել բոլոր անհրաժեշտ սննդանյութերը, այդ պատճառով դրանից երկար չարժե այն կիրառել: Եթե անհրաժեշտ է, կարելի է կրկնել 6 ամսից: Մեկ շաբաթում 3-5  կգ-ով նիհարում են:

Մաքրում

4 ճաշի գդալ բրինձը թրջել 1 լ ջրում եւ թողնել գիշերը: Առավոտյան թույլ կրակով խաշել 40-60 րոպե: Ստացված կիսելը խմում ենք եւ դրանից հետո 5 ժամ ոչինչ չենք ուտում եւ չենք խմում: Հետո սնվում ենք սովորականի պես եւ քնելուց 5 ժամ առաջ դարձյալ բացառում ենք ցանկացած սնունդը եւ ըմպելիքները, բացառությամբ սովորական չգազավորված ջրի: Օրվա ընթացքում կարելի է ուտել ինչ ասես, բայց ոչ շատ եւ պետք է ջանալ խուսափել տապակայից, քաղցրից եւ խմորեղենից: 

Վարսակի դիետա

Նախաճաշին, ճաշին, հետճաշիկին եւ ընթրիքին մի բաժին վարսակի շիլա: Ընդմիջումներին` մրգեր (շատ չուտել):

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE