10:08 22 ապրիլի, 2016Մի՞թե նորից թմրադեղերն են պատճառը... Երեկ 57 տարեկանում մահացավ երգիչ Փրինսը: Նրա անկենդան մարմինը գտել էին Մինեսոթայի նրա տանը։
TMZ-ը հայտնում է, որ մահվանից վեց օր առաջ նա բուժվում էր թմրադեղերի չափաբաժնի գերազանցումից: Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլի 16-ին Փրինսը հիվանդանոցում էր հայտնվել: Նրա ինքնազգացողությունը վատացել էր, երբ օդանավով վերադառնում էր Ատլանտայից, որտեղ համերգ էր տվել:
Կարճատեւ հոսպիտալացումից հետո հաջորդ օրը երգիչն արդեն ելույթ էր ունենում: Այն ժամանակ նրա ներկայացուցիչը հայտնել էր, որ երգիչը պարզապես գրիպի դեմ էր պայքարում:
TMZ–ի աղբյուրները պնդում են, որ հոսպիտալացման իրական պատճառը թմրադեղերի չափաբաժնի չարաշահումն էր։
Նշում են, որ Մինեսոթայի իշխանությունները փորձում են ստանալ հիվանդանոցային գրառումները, որպեսզի ավելի ճշգրիտ հասկանան մահվան պատճառները:
Ոստիկանությունը հետաքննում է Փրինսի մահվան հանգամանքները: