Ռիհաննայի նոր տեսահոլովակը ռեկորդներ է սահմանում. ավելի քան 6 միլիոն դիտում 2 օրում

13:07   22 ապրիլի, 2016

Ապրիլի 20-ի երեկոյան Ռիհաննան իր Youtube ալիքում ներկայացրել էր Needed Me երգի տեսահոլովակը: Դեռ երկու օր չանցած՝ այն ավելի քան վեց միլիոն դիտում ունի:

Տեսահոլովակը նկարահանել են Մայամիում հենց այն ժամանակ, երբ երգչուհին իր Anti ալբոմի աջակցության համար կազմակերպված համաշխարհային շրջագայության շրջանակում ժամանել էր այնտեղ:

Երգն ընդգրկվել է երգչուհու ութերորդ ստուդիայական ալբոմում:

Տեսահոլովակում մեզ սպասում են գանգստա-սթայլ կրքեր: Ռիհաննան ներկայացել է իր նոր սեքսուալ կերպարով ՝ առանց կրծքկալի, թափանցիկ զգեստով ու ձեռքին ատրճանակ:



© NEWS.am STYLE