Ամերիկյան հաղորդավարուհու՝ Հայաստանին նվիրված թողարկումը կցուցադրվի ապրիլի 23-ին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության

11:13   22 ապրիլի, 2016

Ամերիկյան հայտնի հաղորդավարուհի, Daytime Emmy մրցանակակիր Լորա ՄաքՔենզին ամիսներ առաջ այցելել էր Հայաստան եւ մոտ քսան րոպեանոց հիանալի ճանապարհորդական ռեպորտաժ պատրաստել մեր երկրի մասին։ Լորան մաեստրո Ջորջ Փահլեւանյանի ուղեկցությամբ շրջել է Հայաստանում, եղել ամենահայտնի տեսարժան վայրերում՝ բացահայտելով տեղի բնության անկրկնելի գեղեցկությունը, եզակի կառույցների ճարտարապետական լուծումները, մարդկանց հյուրընկալությունը, ինչպես նաեւ խոհանոցը։

Սկզբում Լորան ներկայացրել է մայրաքաղաք Երեւանը՝ այցելելով նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիր։

ՄաքՔենզիի հաղորդումը եթեր կհեռարձակվի ամերիկյան KTLA Channel 5 հեռուստաալիքով ապրիլի 23-ին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության։ Լորայի, որի ճանապարհորդական շոուն լավագույն է համարվում, պատրաստած հատուկ թողարկումը կցուցադրվի Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում, Սիեթլում եւ այլ նահանգներում։ Թողրկումը կարելի է դիտել այստեղ։ 

Աղբյուրը՝ The Broadway World



© NEWS.am STYLE