Իրինա Շեյքը հայտնվել է Numero ամսագրի շապիկին

15:09   22 ապրիլի, 2016

Իրինա Շեյքը հայտնվել է Numero ամսագրի մայիսյան շապիկին: Ի դեպ, ամսագրի շապիկից    հասկանալի է դառնում, որ պարբերականը Շեյքից բացի պատմելու է նաեւ Ռիհաննայի ու Բեյոնսեի մասին:

Ամսագրի համար Իրինան նկարվել է իր համար անսովոր կերպարով՝ կարճ սեւ կեղծամով:

Սուպերմոդելին լուսանկարել է Էնթոնի Մաուլեն

Իր Instagram–ում Շեյքը հրապարակել է մի մանկական լուսանկար քրոջ՝ Տատյանայի հետ, որն այսօր տոնում է իր ծննդյան օրը: Քրոջ համար Իրինայի շնորհավորանքը կարճ ու զվարճալի էր.

«С днем варенья», գրել էր լուսանկարներից մեկի տակ մոդելն ու ուրախ սմալիկներ կցել:



© NEWS.am STYLE