13:36 22 ապրիլի, 2016Անջելինա Ջոլին Նիդեռլանդներում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ, հայտնում է People-ը։
40-ամյա հոլիվուդյան դերասանուհին ՄԱԿ-ի փախստականների գործերով Գերագույն հանձնակատարի հատուկ դեսպանն է:
Ջոլին մասնակցել է Հաագայում Միջազգային քրեական դատարանի նիստին, որտեղ քննարկվել են ռազմական հանցագործությունների, նաեւ սեռական ու գենդերային բռնությունների զոհերին օգնություն տրամադրելու հնարավորությունները:
Դերասանուհին նաեւ հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ, որի հետ Ջոլին քննարկել է Սիրիայում մարդկանց վիճակի եւ ուրիշ ոչ պակաս կարեւոր թեմաների մասին: