Շառլ Ազնավուրն ու «Ավրորա» մրցանակի հավակնորդները՝ Հայաստանի ազգային պատկերասրահում (Ֆոտոռեպորտաժ)

21:36   22 ապրիլի, 2016

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն ու «Ավրորա» մրցանակի հավակնորդները՝ «Մեյսոն Շալոմ» որբանոցի հիմնադիր Մարգարեթ Բարանքիթսը եւ Սյեդա Ղուլամ Ֆաթիման (Պակիստանում հիմնել է կազմակերպություն, որի նպատակն է օգնել աղքատ ընտանիքներին՝ ազատվելու պարտքերից), այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ պատկերասրահում տեղի է ունեցել «Aurora Prize for Awakening Humanity»-ի ընդունելությունը։

Նշենք, որ ժամեր առաջ Հայաստան է ժամանել նաեւ Ջորջ Քլունին։ Այցի շրջանակներում Քլունին մասնակցելու է Aurora Prize for Awakening Humanity միջազգային առաջին մրցանակաբաշխությանը՝ կազմակերպված հայ գործարարներ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի եւ Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի նախաձեռնությամբ։ Մրցանակաբաշխությունը նպատակ ունի միավորելու աշխարհի մարդասերներին եւ հանձնել մրցանակներ նրանց, որոնք ռիսկի են ենթարկում իրենց կյանքը` հանուն այլ կյանքերի փրկության: Արարողությունը կկայանա ապրիլի 24-ին Երեւանում։ Ջորջ Քլունին կհայտարարի հաղթողի անունը:

Լուսանկարները՝ Մելինե Տոնոյանի եւ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE