Ջորջ Քլունիի այցը Երեւանի կոնյակի գործարան (Ֆոտո)

22:49   22 ապրիլի, 2016

Ժամեր առաջ Հայաստան ժամանած Ջորջ Քլունին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցից հետո հյուրընկալվել է Երեւանի կոնյակի գործարանում։

Հոլիվուդյան հայտնի դերասանին ուղեկցել է գործարար Ռուբեն Վարդանյանը։

Հյուրերին դիմավորել եւ ընդունել է գործարանի տնօրեն Իգոր Առաքելյանը։

Հիշեցնենք, որ հայաստանյան այցի շրջանակներում Ջորջ Քլունին մասնակցելու է Aurora Prize for Awakening Humanity միջազգային առաջին մրցանակաբաշխությանը՝ կազմակերպված հայ գործարարներ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի եւ Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի նախաձեռնությամբ։ Մրցանակաբաշխությունը նպատակ ունի միավորելու աշխարհի մարդասերներին եւ հանձնել մրցանակներ նրանց, որոնք ռիսկի են ենթարկում իրենց կյանքը` հանուն այլ կյանքերի փրկության: Արարողությունը կկայանա ապրիլի 24-ին Երեւանում։ Ջորջ Քլունին կհայտարարի հաղթողի անունը:

 

 

Լուսանկարները՝ Aurora prize



© NEWS.am STYLE