48-ամյա Ջուլիա Ռոբերթսը հղի՞ է

11:17   23 ապրիլի, 2016

48-ամյա հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերթսը հղի է չորրորդ անգամ, գրում է Hollywood Life-ը:

Հանրահայտ դերասանուհին իր հղիության պատճառով  կարող է հաշտվել իր ամուսնու՝ 47 ամյա Դեն Մոդերի հետ:

«Ջուլիա Ռոբերթսը հղի է ու իր չորրորդ երեխային է սպասում: Նույնիսկ իր ամենահամարձակ երազանքներում Ջուլիան չէր կարող պատկերացնել, որ կհղիանա 48 տարեկանում: Ակնհայտ է, որ սա իր եւ Դեննի ամուսնությունը փրկելու նախանշան է»,- հայտնել է Ռոբերթսին մոտ կանգնած աղբյուրը:

Նշենք, որ Ջուլիա Ռոբերթսն ու նրա ամուսինը՝ Դենիել Մոդերան, երեք երեխա ունեն՝ 11 ամյա երկվորյակներ Հեյզելն ու Ֆիննեսը եւ 8-ամյա Հենրին:



© NEWS.am STYLE