Lacoste –ը ներկայացնում է պոլո-վերնաշապիկների ֆուտուրիստական շարք

21:14   20 փետրվարի, 2013

Lacoste ֆրանսիական նորաձեւ բրենդը ստեղծել է պոլո-վերնաշապիկների նոր հավաքածու, որի դիզայներներն են մարկայի սիրահարները, ովքեր Lacoste-ի Ֆեյսբուքի էջին են ուղարկել իրենց գաղափարները։

Ըստ Style.rbc.ru-ի, վերնաշապիների նոր հավաքածուի մեջ շեշտը դրվում է վառ տպագրության ու կարված աբստրակտ պատկերների վրա, որոնք Քրիստոֆեր Պիլեի գաղափարն ավելի հետաքրքքիր են դարձնում։ Այժմ հանրահայտ կոկորդիլոսով կոկիկ ու չճմրթվող պոլո-վերնաշապիկն ավելի յուրատեսակ ու ժամանակակից է տեսք ունի։

Պոլոյի բացառիկ կոմպլեկտները կարելի է ձեռքբերել Lacoste-ի Ֆեյսբուքի էջում։ Հասանելի է ընդամենը 12 կոմպլեկտ՝ 300-ական դոլարով։



© NEWS.am STYLE