Ջորջ Քլունին այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց (Ֆոտոռեպորտաժ)

15:57   23 ապրիլի, 2016

Ապրիլի 22-ին Հայաստան ժամանած աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն եւ Երեւանի կոնյակի գործարան այցելելուց, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելուց հետո Քլունին գնացել է Դիլիջանի միջազգային դպրոց (Dilijan International School, DIS)։ Հանրահայտ դերասանը տեղեկացել է դպրոցի կրթական ծրագրերի մասին, ինչպես նաեւ զրուցել եւ լուսանկարվել իրեն դիմավորելու եկած դասախոսական կազմի եւ աշակերտների հետ։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում Ջորջ Քլունին կիսվել էր իր առաջին տպավորություններով՝ նշելով, որ շատ է հավանել հայերին եւ հայկական խոհանոցը, սակայն կարծում է՝ այն ծանր է եւ կարող է գիրացնել։

 «Եթե Հայաստանում երկար մնամ, լավ կգիրանամ՝ 400 ֆունտ»,- կատակել էր Քլունին։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Մելինե Տոնոյանի, Ամալյա Գաբրիելյանի եւ Սյունե Առաքելյանի 



© NEWS.am STYLE