Դիլիջանի միջազգային դպրոցի սան. Քլունիի հետ հանդիպումը կյանքիս լավագույն ակնթարթն էր

16:49   23 ապրիլի, 2016

Հոլիվուդի ամենահմայիչ դերասաններից Ջորջ Քլունին, որը քիչ առաջ այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց, այս պահին հանդիպում է հաստատության ուսանողների հետ։ NEWS.am STYLE-ի թղթակցին հաջողվել է զրուցել դպրոցի սաներից մեկի՝ Ղազախստանից եկած Ախանի հետ, որը պատմել է, թե ինչպես է անցել 54-ամյա արտիստի եւ աշակերտների հանդիպումը, որը նա դեռ երկար կհիշի.

«Քլունիի հետ հանդիպումը կյանքիս լավագույն ակնթարթն էր։ Մենք շատ երկար էիք սպասել նրան։ Ուսանողները հատուկ ելույթ եւ անակնկալ էին պատրաստել հոլիվուդյան աստղի համար։ Այժմ նա շրջում է դպրոցում, որի հովանավորներից մեկն է»,- նշել է Ախանը։

Նշենք, որ ապրիլի 22-ին Հայաստան ժամանած աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին արդեն հասցրել է լինել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում եւ Երեւանի կոնյակի գործարանում, ինչպես նաեւ մասնակցել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում Ջորջ Քլունին կիսվել էր իր առաջին տպավորություններով՝ նշելով, որ շատ է հավանել հայերին եւ հայկական խոհանոցը, սակայն կարծում է՝ այն ծանր է եւ կարող է գիրացնել։

 «Եթե Հայաստանում երկար մնամ, լավ կգիրանամ՝ 400 ֆունտ»,- կատակել էր Քլունին։

Նյութը՝ Սյունե Առաքելյանի եւ Ամալյա Գաբրիելյանի



© NEWS.am STYLE