Հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը քիչ առաջ ներկա է եղել ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Celui qu`on attendait» ֆիլմի փակ ցուցադրությանը «Մոսկվա» կինոթատրոնում։
Չնայած ֆիլմի պրեմիերան նախատեսված էր հունիսի 8-ին՝ ռեժիսորը որոշել էր կազմակերպել հատուկ ցուցադրություն, որին ներկա կլիներ նաեւ աշխարհահռչակ շանսոնյեն։
NEWS.am STYLE-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ազնավուրը ցուցադրությունից հետո Սերժ Ավետիքյանի հետ շրջել է իր անունը կրող հրապարակում՝ մոտենալով իր աստղին։ Այնուհետեւ սիրված արտիստը գնացել է ընթրելու։
Նյութը՝ Մարիա Գեւորգյան