Շառլ Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում (Ֆոտոռեպորտաժ)

19:51   23 ապրիլի, 2016

Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ապրիլի 21-ին Հայաստան եկած Շառլ Ազնավուրն իր անունը կրող հրապարակում շրջելուց եւ ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Celui qu`on attendait» (Նրան, ում սպասում էին) ֆիլմի փակ ցուցադրությանը մասնակցելուց հետո սիրված եւ ճանաչված շանսոնյեն եղել է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում՝ Կասկադի վերին մասում։

Այցից հետո աշխարհահռչակ երաժիշտը շփվել է երկրպագուների հետ։ 



© NEWS.am STYLE