Գարուն-ամառ 2016 միտումներ. 3 անփոխարինելի կոշիկ այս սեզոնի համար

22:28   25 ապրիլի, 2016

Ինչպես արդեն գիտես, այս սեզոնի նորաոճ միտումներն աներեւակայելիորեն բազմազան են: Մարզակոշիկներից մինչեւ մյուլեր. մենք ընտրել ենք  3 ամենաարդիական նմուշները:

Կապերով բոկոտիկներ

2000-ականների միտման հաղթական վերադարձն է. կապերով կոշիկներ եւ բոկոտիկներ: Ո՞ր կոշիկն է նորաոճ համարվում: Սրանք արդեն հունական ոճով սանդալներ չեն, այլ շքեղ կոշիկներ ատլասե ժապավենով կամ նուրբ կապերով, որոնք ագուցվում են կոճի վրա: Այն նրբաճաշակ բոկոտիկները կարող են լինել գրեթե հարթ ներբանների վրա` ցածր քառակուսի կրունկով, ինչպես նաեւ բարակ, բարձր կրունկի վրա` սուր քթով: Դեկորները եւս աչքի է ընկնում բազմազանությամբ` նրբագեղ համեստ տարբերակներից մինչեւ շքեղորեն զարդարվածները:  

Մարզակոշիկներ

Առանց մարզակոշիկների, մենք արդեն վաղուց չենք կարողանում պատկերացնել մեր զգեստապահարանը: Բայց այս սեզոնին կարելի է հարմարավետ եւս մի բան փորձել. մարզական ոճի սանդալներ: Լայն գոտիներով եւ զանգվածեղ պլատֆորմով մոդելները քեզ պետք կգան եւ արձակուրդի օրերին, եւ աշխատավայրում, եւ երեկույթին. չէ՞ որ դրանք կարելի է կրել ինչի հետ, ասես:  Ընդամենը ջանա խուսափել ամբողջությամբ մարզական կերպարներից` ջինսերի եւ սվիթշոթի հետ: Ավելի լավ է նման սանդալները եւ մարզակոշիկները փորձել զգեստի հետ, միդի-կիսաշրջազգեստի  կամ տղամարդկային ոճով տաբատի:  

Ճտքակոշիկներ՝ տղամարդկային ոճով

Հատկապես պլատֆորմի վրա: Այս սեզոնին պլատֆորմի  վրա կոպիտ ճտքակոշիկներ կարելի է հանդիպել գործնականում յուրաքանչյուր հավաքածուում: Դրանք հրաշալիորեն կհամադրվեն կարճ բաճկոնի եւ բոհո ոճում ռոմանտիկ զգեստի հետ, ինչպես նաեւ  գրասենյակային հագուստի` նորաոճ կարճացված տաբատի եւ ժակետի: Եթե քեզ դուր չի գալիս կոպիտ պլատֆորմը եւ ավելի դասական մի բան ես ուզում, ավանդական օքսֆորդներ փնտրիր, մանավանդ որ այս գարնանը կարելի է մեղմ, պաստելային երանգների ճտքակոշիկներ գտնել: Եվս մի ունիվերսալ տարբերակ` լոֆերներ, հատկապես  թավշակաշվից եւ լաքապատ կաշվից:  

Աղբյուրը` Cosmo



© NEWS.am STYLE