Քրիստինա Այանյանը հաղթել է «Մասաչուսեթս նահանգի միսս արտակարգ անչափահաս-2013» մրցույթում (ֆոտո)

15:33   20 փետրվարի, 2013

Հայկական արմատներով 15-ամյա ամերիկուհի Քրիստինա Այանյանը հաղթել է Մասաչուսեթսի կրթաթոշակային ֆոնդի կազմակերպած «Մասաչուսեթս նահանգի միսս արտակարգ անչափահաս-2013» մրցույթում։

Ըստ Wicked Local-ի, մրցույթին մասնակցել է 10 աղջիկ, որոնցից հաղթող է ճանաչվել Բարլինգթոն քաղաքի (Մասաչուսեթս, ԱՄՆ) Բարձրագույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Քրիստինա Այանյանը։ Նա հնարավորություն է ստացել պայքարելու «Միացյալ Նահանգների միսս արտակարգ անչափահաս-2013» մրցույթում, որը տեղի կունենա այս տարվա օգոստոսին Օրլանդո քաղաքում (Ֆլորիդա, ԱՄՆ)։

Որպես մրցանակ Քրիստինան ստացել է 2 հազար ԱՄՆ դոլար կրթաթոշակ ուսումը համալսարանում շարունակելու համար եւ բազմաթիվ մրցանակներ հովանվորներից։



© NEWS.am STYLE