Ջորջ Քլունին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

11:13   24 ապրիլի, 2016

Քիչ առաջ հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմար կրակի մոտ։ 54-ամյա դերասանը եկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի եւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ։

Քլունին ներկայացրել է անմոռուկի նշանը կրծքին։ 

Նշենք, որ ապրիլի 22-ին Հայաստան ժամանած աշխարհահռչակ դերասանը արդեն հասցրել է լինել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում եւ Երեւանի կոնյակի գործարանում, ինչպես նաեւ մասնակցել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

 



© NEWS.am STYLE