Ռոբ Քարդաշյանի ընկերուհուն իր նոր Lamborghini-ով տեսել են արագ սննդի կետի մոտ

11:39   25 ապրիլի, 2016

Ռոբ Քարդաշյանի ընկերուհուն՝ Բլեք Չայնան, իր նոր Lamborghini–ով տեսել են արագ սննդի կետի մոտ: Օրերս Քիմի Քարդաշյանի եղբայրը՝ Ռոբ Քարդաշյանն, իր ապագա կնոջը նվիրել է մանուշակագույն Lamborghini Huracan 200 հազար դոլար արժողությամբ:

Բլեք Չայնան արդեն վայելում է իր նվերն ու լուսանկարներ հրապարակում, որտեղ ինքը մեքենայի ղեկին է:

Հիշեցնենք, որ Ռոբը գիշերային ակումբի 27-ամյա պարուհուն նաեւ 325 հազար դոլարի արժողության մատանի էր նվիրել:

Հայտնում են, որ զույգի հարսանիքը կլինի ամռան վերջին, որեւէ արեւադարձային կղզում

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI



© NEWS.am STYLE