12:51 24 ապրիլի, 2016System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի թմբակահար Ջոն Դոլմայանը վերջերս իր աջակցությունն էր հայտնել Արցախին եւ արցախցիներին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առաջացած լարվածության վերաբերյալ: Այժմ Ջոնը սոցցանցերի իր էջերում նոր, ազդեցիկ գրառում է կատարել եւ իր կարծիքն արտահայտել Թուրքիայի մերժողական քաղաքականության, ինչպես նաեւ ադրբեջանական ագրեսիայի մասին:
«2016-ի ապրիլի 24-ին հիշատակվում է թուրքական կառավարության՝ Հայոց ցեղասպանության 101 տարվա ժխտումը, երբ 1.5 միլիոն քրիստոնյա հայեր բնաջնջման թիրախ էին դարձել: Մենք ապրեցինք, իսկ դուք տապալվեցիք:

Թուրքիան շարունակում է ժխտել եւ քրիստոնյա հայերի վրա հարձակումներ է գործում իր դաշնակից Ադրբեջանի միջոցով, որն աջակցություն է ստանում Թուրքիայից: Հավանական է, որ ավելի շատ հակամարտություններ լինեն տարածաշրջանում, ինչը կհանգեցնի երկկողմանի զոհերի: Բայց վերջաբանը կլինի ներողությունը, ինչին կհաջորդի Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից վերաբնակեցված հայկական տարածքների վերադարձը Հայաստանին: Այն նույն հողերը, որտեղ ապրել ու աշխատել է իմ ապուպապը, որտեղ մեծ թվով ընտանիքներ սպանվեցին: Թուրքիա', հաշտվիր քո անցյալի հետ, քանի դեռ ընտրությունը քո ձեռքում է, որովհետեւ հայերն ամբողջ աշխարհում ավելի ու ավելի են բարձրանում, իսկ հասարակական կարծիքն, ինչպես նաեւ Ցեղասպանության մասին փաստերի մասին ձայներն ավելի բարձր են հնչում:

Նա հավանաբար ամենածեր հերոսուհին է՝ ողջ մնացած Հայոց ցեղասպանությունից: Միլիոնավոր մարդիկ սպասում են 101 տարվա ստի եւ քաղաքական մանեւրների դատավճռին: ԱՄՆ 43 նահանգները շուտով 50 կդառնա եւ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Թուրքիայում եւ արտասահմանում ապրող գոռոզ եւ անվախ թուրքերը միաձայն կբարձրաձայնեն ճշմարտությունը: