Բեյոնսեն ներկայացրել է նոր Lemonade ալբոմը

11:02   25 ապրիլի, 2016

Բեյոնսեն իր ամուսնու Tidal սթրիմինգային ծառայությունում ներկայացրել է Lemonade ալբոմը, որի մեջ 13 կամպոզիցիա է ընդգրկվել, գրում է USA Today–ը:

Քենդրիկ Լամարը, Ջեյմս Բլեյքը, Ջեք Ուայթը ու The Weeknd –ը մասնակցել են Բեյոնսեի ալբոմի ձայնագրությանը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «ՆՎՕ» ալիքով ցուցադրվել է 20 վայրկյանանոց տեսագրություն, որում աստղը գովազդում էր իր նոր նախագիծը: Ճիշտ է այն ժամանակ բոլոր կարծեցին, թե խոսքն ընդամենը նոր տեսահոլովակի մասին է, բայց Բեյոնսեն փաստորեն մի ամբողջ ալբոմ թողարկեց:



© NEWS.am STYLE