Ջորջ Քլունին՝ Ս. Փարաջանովի տուն-թանգարանում (Ֆոտոռեպորտաժ)

15:05   24 ապրիլի, 2016

Վերջին օրերին հայկական մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին այցելել է 20-րդ դարի կինոինդուստրիայի մեծագույն արվեստագետներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան՝ տեսնելու հանրահայտ կինոռեժիսորի կոլաժները, գծանկարները, տիկնիկները, գլխարկներն ու այլ գեղարվեստական գործեր։

54-ամյա դերասանին ուղեկցել են գործարարներ Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Կարապետյանը։

Հիշեցնենք, որ հայաստանյան կատարած այցի շրջանակներում Քլունին այսօր՝ ապրիլի 24-ին, այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թարմ ծաղիկներ դրել անմար կրակի մոտ։ 54-ամյա դերասանը եկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ եւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ։

Լուսանկարները՝ Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE