14:34 25 ապրիլի, 2016Բեյոնսեից հետո անդրադառնանք ժամանակակից երաժշտական աշխարհի մեկ այլ կուռքի՝ Ռիհաննային: Մինչ Ջեյ Զիի կինը ներկայացնում է իր նոր ալբոմը՝ Ռիրին շարունակում է իր հյուրախաղերը Anti ալբոմը գովազդելու նպատակով կազմակերպված Anti World Tour շրջագայության շրջանակում:

Հանգստյան օրերին Ռիհաննան համերգ էր տվել Վանկուվերում:

28-ամյա երգչուհին համերգի ընթացքում հարգել է վերջերս մահացած Փրինսի հիշատակը:

Նշենք, որ Ռիհաննայի Needed Me երգի նոր տեսահոլովակը չորս օրում 10 մլն դիտում է հավաքել:


Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Famefly.net