Աշխարհի 2013 թվականի լավագույն թեմատիկ հյուրանոցները

18:16   20 փետրվարի, 2013

Բրիտանական Condé Nast Traveller հրատարակության խմբագիրները կազմել են 2013 թվականի ամենահետաքրքիր հյուրանոցների վարկանիշային աղյուսակը։

Ըստ СNTraveller.com-ի, դրանում տեղ են գտել 25 հյուրանոց, որոնցից շատերը հայտնի են միայն ամենապահանջկոտ զբոսաշրջիկին։ Հաղթող են ճանաչվել.

«Տարվա ծովափնյա հյուրանոց». Բալիի (Ինդոնեզիա) Alila Villas Uluwatu  հյուրանոցը, որը գտնվում է կղզու հարավային ափին, ծովի վրա կախված ժայռի գագաթին։

«Լավագույն հյուրանոց վայրի բնության գրկում». 2006 թվականին Ռուակ գետի ափին «Ոսկե եռանկյունու» շրջանում բացված Four Seasons Tented Camp թայվանական առողջարանը։

«Տարվա քաղաքային հյուրանոց». Հանոյի (Վյետնամ) կենտրոնում Sofitel Legend Metropole հյուրանոցը, որը համատեղում է նեոդասականի նրբագեղությունն ու գաղութային ոճը։

«Ճոխություն գյուղում». Ֆրանսայի Լե Բո դե Պրովանս պրովինցիայում գտնվող XVII դարի կալվածքում տեղակայված Oustau de Baumanière հյուրանոցը։

«Իտալական ձեւավորում Ամստերդամում». ավանգարդ ոճի ներքին հարդարանքի հայտնի միլանցի մասնագետ Պյերո Լիսոննի նախագծած Conservatorium հյուրանոցը։



© NEWS.am STYLE