11:43 26 ապրիլի, 2016Ծնվել է երգչուհի Ժասմինի երրորդ երեխան: Այս մասին երեկ՝ ապրիլի 25-ին, իր Instagram –ում հայտնել է հենց ինքը՝ երգչուհին:
Ժասմինն ու նրա ամուսինը՝ Իլան Շորը որդի են ունեցել։
«Ահա եւ կատարվեց այն, ինչին ես սպասում էի 9 ամիս: Այսօր լույս աշխարհ եկավ հրաշալի փոքրիկ՝ Միրոն անունով: Ինչ մեծ ուրախություն է փոքրիկին գրկելն ու մեծ երջանկությամբ նրանով հիանալը: Առջեւում մեզ այնքան նոր ու հետաքրքիր բացահայտումներ են սպասվում: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցել են այս ամբողջ ընթացքում: Մեզ մոտ ամեն ինչ լավ է, հրաշալի, հիասքանչ»,- գրել է երգչուհին:
Հայտնի է, որ մայրն ու երեխան, որին հայրական կողմի պապու հիշատակին Միրոն են անվանել, իրենց լավ են զգում։ Ծննդաբերությունն առանց բարդացումների է անցել: Նորածին տղան 54 սմ հասակ ունի ու 3.350 կգ քաշ: