Ռիհանան ներկայացրեց River Island-ի համար արված իր հավաքածուն

19:27   20 փետրվարի, 2013

Ռիհանան ներկայացրել է River Island նորաձեւ բրենդի համար իր ստեղծած հագուստի հավաքածուն։

Ըստ Fashiontime.ru-ի, Ռիհանայի դեբյուտային գովազդային արշավին մասնակցել են այնպիսի հանրահայտ մոդելներ, ինչպիսիք են Ջորդան Դանը, Շարլոտ Ֆրին, ինչպես նաեւ Տաօ Օկամոտոն, Ատաուի Դենգն ու Բեմբի Նորթվուդ Բլիթը։ Ֆոտոսեսիան արել 90-ականների ոճով ոգեշնչված հանրահայտ իտալացի լուսանկարիչ Մարիո Սորենտին։ Մոդելների հագին եղել է բացվածքով սեւ երեկոյան զգեստ, կապույգ համազգեստ, գծավոր վերնազգեստ, բարձր գոտկատեղով շորտեր եւ գարուն-ամառ-2013 հավաքածուից այլ տեսակի հագուստ։

Երգչուհին իր հավաքածուն ներկայացրել է Լոնդոնի Նորաձեւության շաբաթին։ River Island խանութներում այն կլինի արդեն մարտի 5-ից։



© NEWS.am STYLE