Քիմ Քարդաշյանը պարծեցել է 1 միլիոն դոլար արժողությամբ մանյակով

13:37   26 ապրիլի, 2016

Դեռեւս 2014-ին Քիմ Քարդաշյանը հայտարարել էր, որ Քանյե Ուեսթից ակնկալում է թանկարժեք մանյակ նվեր ստանալ ու նույնիսկ նշել է, թե ինչ ոճի (Քիմի ու Քանյեի լուսանկարը Art + Film Gala–ում)։ Քանյեն խոստացել էր նման նվեր անել կնոջը որդու ծննդյան կապակցությամբ: Եվ ահա կատարեց իր խոստումը:

Հանգստյան օրերին հեռուստաաստղը Մայամիում իր ընկերուհու՝ բրազիլացի մոդել Իզաբել Ռանգելի հարսանիքին ներկայացել է նոր մանյակով, որը մոտավորապես մեկ միլիոն դոլար արժե:

«Որդուս ծնունդից հետո ես կցանկանայի նվեր ստանալ Lorraine Schwartz ադամանդյա մանյակ՝ այն մանյակի նման, որը կրում էի Art + Film Gala-ի ժամանակ»,- հայտարարել էր մինչ այդ Քիմը:

Ի դեպ Lorraine Schwartz–ը պատրաստել էր նաեւ Քիմի ամուսնական մատանին, որի արժեքը 2-8 մլն է գնահատվում:

Աղբյուր՝  Daily Mail



© NEWS.am STYLE