Ռիտա Օրան Բեյոնսեի ամուսնու սիրուհի՞ն է

16:46   26 ապրիլի, 2016

Երեկ Բեյոնսեն ուրախացրել է իր երկրպագուներին նոր Lemonade ալբոմով, որի երգերի թեման  ապշեցրել է բոլորին: Բեյոնսեի անդադար երգում է   խանդի, դավաճանության ու հավատարմության մասին: Երգչուհու ամուսնու՝ Ջեյ Զիի վերաբերյալ կասկածներ կային, որ նա դավաճանել է Բեյոնսեին Ռիհաննայի հետ, սակայն, պարզվել է, որ ռեփերը կնոջը դավաճանել է իր սեփական Rocawear ընկերության դիզայներ Ռեյչել Ռոյի հետ: Այդ մասին իմանալուց հետո Բեյոնսեի ֆանատները հարձակվել են 42-ամյա Ռոյի վրա:

Բայց մամուլն ավելի հեռու է գնացել ու ենթադրել, որ ռեփերի սիրուհին երգչուհի Ռիտա Օրան է, որի հետ Ջեյ Զիի ընկերությունը պայմանագիր էր կնքել երգչուհու ալբոմի թողարկման համար: Նշում են, որ Բեյոնսեի ալբոմի թողարկումից առաջ Ռիտան իր միկրոբլոգում լողազգեստով լուսանկար է հրապարակել, որտեղ կիտրոններ էլ կան պատկերված: Երկրպագուները դա լուրջ պատճառ են համարում ռեփերի ու Ռիտա Օրայի կապի մասին եզրակացությունների համար:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE