Սքանչելի Օդրի Հեփբերնի գեղեցկության 5 գաղտնիք

21:08   3 մայիսի, 2016

1. Շատ ջուր

Ըստ ընկերների եւ գործընկերների հուշերի, դերասանուհին բոլորին միշտ խորհուրդ էր տալիս շատ ջուր խմել: Դա հավանաբար նրա գաղտնիքն էր. ջուր խմել եւ շատ բանջարեղեն ու միրգ ուտել: 

2. Ամիսը մեկ օրգանիզմի լիակատար մաքրում

Ամիսը մեկ Օդրին դետոքսիկացիայի օր էր կազմակերպում, որի ընթացքում միայն միրգ, բանջարեղեն, կաթնաթթվային մթերքներ էր ուտում եւ շատ ջուր էր խմում: Դա նրան օգնում էր հաղթահարել կենսառիթմի խախտումները երկար թռիչքներից, ժամային եւ կլիմայական գոտիներ փոխելուց հետ: Դերասանուհին իրեն հաճախ ուժասպառ էր զգում ուղեւորություններից հետո, եւ նման մաքրող օրը նրան միշտ օգնում էր վերականգնվել: 

3. Կարտոֆիլը գլխավոր մթերքն է

Միսս Հեփբերնը դանիական եւ իռլանդական արմատներ ուներ: Այդ պատճառով կարտոֆիլը նրա համար սովորական եւ անփոխարինելի մթերք էր: 

4. Թարմ օդ

Երբ դերասանուհուն հարցնում էին, թե ամեն օր ինչ է անում իր գեղեցկությունը պահպանելու համար, նա միշտ պատասխանում էր. «Ես զբոսնում եմ: Ես շատ եմ զբոսնում մաքուր օդին, իմ օրգանիզմը հագենում է թթվածնով: Դա է ամբողջ գաղտնիքը»:

5. Թագավորական կեցվածք

Դերասանուհու կարիերան սկսվել է բալետից, եւ պարային վարժությունները նրա համար սովորություն են դարձել, որովհետեւ նույնիսկ դահլիճից դուրս պարողները չեն թուլանում: Այդ պատճառով արժե հիշել. մեջքը պետք է միշտ եւ ամենուր ուղիղ պահել: 

 

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE