Ռեյչել Ռոյը հերքում է Բեյոնսեի ամուսնու հետ իր սիրային կապը

11:34   27 ապրիլի, 2016

Երեք օր առաջ Բեյոնսեն թողարկել է իր նոր Lemonade ալբոմը, որը բացի ամենայնից՝ երկրպագուներին ապշեցրել էր նաեւ երգերի թեմայով. Բոլոր երգերը խանդի, դավաճանության ու հավատարմության մասին են: Երգչուհու ամուսնու՝ Ջեյ Զիի վերաբերյալ կային կասկածներ, որ նա Բեյոնսեին դավաճանել է Ռիհաննայի հետ, բայց պարզվել էր, որ նա սիրավեպ էր սկսել իր սեփական Rocawear ընկերության կրեատիվ տնօրեն Ռեյչել Ռոյի հետ: Այդ մասին իմանալուց հետո Բեյոնսեի երկրպագուները «հարձակվել էին» 42-ամյա Ռոյի վրա: Միեւնույն ժամանակ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ջեյ Զիի սիրուհին Ռիտա Օրան էր՝ բրիտանացի երգչուհու հետ ռեփերի ստուդիան նոր ալբոմի պայմանագիր ունի:

Իսկ Ռեյչել Ռոյն իր Twitter–ում հայտարարություն էր արել, որով հերքում է Բեյոնսեի ամուսնու հետ իր սիրային կապի մասին լուրերը:

«Ես ուզում եմ վերջ տալ այս լուրերին: Դրանցում ոչ մի կաթիլ ճշմարտություն չկա: Իմ գրառումը պարզապես կատակ էր, բայց դրա իմաստը սխալ է մեկնաբանվել: Իմ մտքով անգամ չի անցել ակնարկել, որ երգն իմ մասին է: Ես հարգում եմ սերը, ամուսնությունը, ընտանիքը ու դրա անձեռնմխելիությունը ու չեմ հանդուրժի նմանատիպ վիրավորանքներ իմ հասցեին: Ինձ ատողները սկսել են սպառնալ ինձ ու իմ դուստրերին՝վիրավորանքներով ու նույնիսկ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներով: Որպես մայր ես կարծում եմ, ու շատ մայրեր կհամաձայնեն ինձ հետ, որ նման ծաղրանքները անընդունելի են: Ուզում եմ հույս հայտնել, որ լրատվամիջոցները կբարձրացնեն համացանցում մարդկանց հետապնդելու հարցը»- գրել է Ռեյչելը:

Աղբյուր՝  People



© NEWS.am STYLE