Ռիտա Օրա. Ես Բեյոնսեի ամուսնու սիրուհին չեմ

12:34   27 ապրիլի, 2016

Մենք արդեն գրել ենք, որ երեք օր առաջ Բեյոնսեն նոր ալբոմ է թողարկել՝ Lemonade, որը բացի ամենայնից նրա երկրպագուներին ապշեցրել էր նաեւ երգերի թեմայով: Բեյոնսեի բոլոր նոր երգերը խանդի, դավաճանության ու հավատարմության մասին են: Երգչուհու ամուսնու Ջեյ Զիի վերաբերյալ կասկածներ կային, որ նա դավաճանում է Բեյոնսեին Ռիհաննայի հետ, սակայն հետո պարզվեց, որ ռեփերը կնոջը դավաճանում էր իր Rocawear ընկերության կրեատիվ տնօրեն, դիզայներ Ռեյչել Ռոյի հետ: Երբ այդ մասին հայտնի դարձավ՝ Բեյոնսեի երկրպագուները «հարձակվեցին» 42-ամյա Ռոյի վրա: Միեւնույն ժամանակ տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Ջեյ Զիի սիրուհին Ռիտա Օրան է՝ այս բրիտանացի երգչուհու հետ ռեփերը նոր ալբոմի պայմանագիր է կնքել:

Հետո Ռեյչել Ռոյը Twitter–ում հայտարարություն է արել, որով հերքում է Բեյոնսեի ամուսնու հետ իր սիրային կապի մասին լուրերը:

Հիմա էլ Ռիտա Օրայի հերթն է՝ հերքել Ջեյ Զիի հետ սիրային կապը:

Իր Twitter-ում բրիտանացի երգչուհին գրել է.

«Ես երբեք ուշադրություն չեմ դարձնում դեղին մամուլին, բայց հիմա ես հայտարարում եմ, որ այդ լուրերը սուտ են: Ես հարգում եմ Բեյոնսեին, եկեք պարզապես վայելենք նրա նոր ալբոմը»:



© NEWS.am STYLE