Վերջ թշնամանքին. Քիմ Քարդաշյանը հանդիպել է եղբոր ապագա կնոջ՝ Բլեք Չայնայի հետ

10:16   27 ապրիլի, 2016

Դե, ըստ երեւույթին, թշնամանքը վերջացավ: Քիմ Քարդաշյանը հանդիպել է իր եղբոր ապագա կնոջ՝ գիշերային ակումբի պարուհի Բլեք Չայնայի հետ: 35-ամյա հայուհին եղբորը՝ Ռոբ Քարդաշյանին ու նրա ընկերուհուն նախաճաշի է հրավիրել:

Այդ երեքին պապարացիները «բռնացրել են» Բեւերլի Հիլզում Nate'n Al հրուշականոցում:
Քիմը, Ռոբն ու Չայնան լավ տրամադրություն ունեին, ֆանատներին չէին մերժում ու նրանց հետ սելֆի էին անում:

Ըստ երեւույթին, նախաճաշին տրիոն քննարկել է հաշտեցումը. գիտենք, որ Քարդաշյանների ընտանիքում լարվածությունը գագաթնակետին հասավ, երբ Ռոբն ամուսնության առաջարկ արեց 27-ամյա պարուհուն: Բլեքը թշնամական հարաբերություններ ուներ Քիմի քրոջ՝ Քայլիի հետ, քանի որ վերջինը նրանից խլել էր իր երեխայի հորը՝ ռեփեր Թայգային: 

Քայլին ու Բլեքը կարծես արդեն հաշտվել են, ու հիմա այդ հաշտեցմանը միացել է նաեւ Քիմը:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI, Xposure, Famefly.net



© NEWS.am STYLE