Britain’s got talent-ի հաղթող Սյուզան Բոյլը հոսպիտալացվել է Լոնդոնի օդանավակայանից

12:10   27 ապրիլի, 2016

Britain’s got talent -ի հաղթող Սյուզան Բոյլին հոսպիտալացրել են Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից, հայտնում է NY Daily News-ը:

55-ամյա շոտլանդացի երգչուհին գրանցման ժամանակ իրեն վատ էր զգում: Միջադեպի ականատեսները ասել էին, որ Բոյլը սարսափելի դիմադրում էր, երբ British Airways ավիաընկերության աշխատակիցները ոստիկանների հետ միասին փորձում էին նրան հիվանդանոց տեղափոխել:

Երգչուհու ներկայացուցիչներն էլ իրենց հերթին հայտնել են, որ նա երբեք հաշվառված չի եղել հոգեբուժարանում ու հավելել, որ նրա զգացմունքային բռնկումների պատճառը Ասպերգերի համաշխատիշն է (աուտիզմի թեթեւ տեսակը)։

Պարբերականի տվյալներով, ի վերջո Սյուզան Բոյլը կարողացել է վերադառնալ տուն՝ Շոտլանդիա, որտեղ նա հիմա ամբուլատոր բուժում է ստանում։ 



© NEWS.am STYLE