Ժաննա Ֆրիսկեի մորը կասկածում են երգչուհու անհետացած միլիոնների մասին տեղեկություններ թաքցնելու մեջ

14:14   27 ապրիլի, 2016

Ժաննա Ֆրիսկեի մահվանից հետո երգչուհու ազգականների եւ «Ռուսֆոնդ» բարեգործական հիմնադրամի միջեւ սկանդալ էր բորբոքվել: Տարաձայնությունների պատճառ է դարձել այն գումարը, որը Ֆրիսկեի երկրպագուները հավաքել էին երգչուհու բուժման համար: 2014-ի աշնանը բուժումը շարունակելու համար երգչուհու «Ռոսբանկի» անձնական հաշվին փոխանցվել էր 25 մլն ռուբլի: Սակայն երգչուհու հուղարկավորությունից հետո նրա ազգականները ու բարեգործական կազմակերպությունը իրար մեղադրեցին 21 մլն ռուբլու կորուստի մեջ: Իսկ հիմա Ժաննա Ֆրիսկեի մորը կասկածում են գումարային խաբեությունների մեջ:

Ըստ life.ru պորտալի, հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի մայրը առնչություն է ունեցել «Առաջին ալիքի» ակցիայի շրջանակում «Ռուսֆոնդի» հավաքած, իսկ հետագայում կորած միլիոնների մասին տեղեկությունների քողարկմանը: Ժաննայի մահվանից հետո նրա հաշվից կորել էր 20 890 831 ռուբլու չափով գումար, որի համար «Ռուսֆոնդը» նրա ազգականներից հաշվետվություն էր պահանջել:

Երգչուհի մահվանից երկու շաբաթ առաջ, երբ նա մահամերձ էր ու կոմայի մեջ, բոլոր հաշիվները դատարկվել էին: Այդ գործողությունը լիազորագրով արել էր Ժաննա Ֆրիսկեի մայրը՝ Օլգան: Այսպիսով հենց նա է ստացել ավելի քան 20 մլն ռուբլի, որոնց ճակատագիրը առայսօր անհայտ է:

 



© NEWS.am STYLE