Հանրահայտ կատակերգու Ջեյմս Քորդենը ծաղրել է Բեյոնսեին

15:12   27 ապրիլի, 2016

Օրերս Բեյոնսեն ցնցել է իր երկրպագուներին իր նոր Lemonade ալբոմով: Եվ մինչ երկրպագուները քննարկում են երգչուհու նոր երգերն ու դրանց խիստ անձնական թեմաները, բրիտանացի հանրահայտ հեռուստավարող Ջեյմս Քորդենը նմանակել է Բեյոնսեին:

Տեսահոլովակում կատակերգուն դեղին զգեստով է, կանացի ներքնազգեստով ու կեղծամով:

Կատակերգուն նմանակել է Բեյոնսեի կերպարները նոր ալբոմի թրեյլերից ու կադրի հետևից տեքստ կարդացել: Տեսահոլովակում  Ջեյմսը ծաղրել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին, պատմել այն մասին, թե ինչպես է կատակներ գրում իր հաղորդման համար ու վերաշարադրել Բեյոնսեի երգերի տեքստերը:



© NEWS.am STYLE