NEWS.am STYLE Exclusive: Ոճաբան Մարիաննա Մուկուչյանը` Այշվարիա Ռայի եւ Իվետա Մուկուչյանի հետ հերթական համագործակցությունների մասին

12:26   30 ապրիլի, 2016

Այն, որ Իվետա Մուկուչյանի քույրը`Մարիաննա Մուկուչյանը, Հնդկաստանում բավականին հայտնի եւ պահանջված ոճաբան է, արդեն տեղեկացրել ենք: Երեկ Մարիաննան կրկին աշխատել  է բոլիվուդյան գեղեցկուհի Այշվարիա Ռայի հետ: Թեմայի շուրջ NEWS.am STYLE-ը բացառիկ զրույց է  ունեցել Մարիաննայի հետ` պարզելու, թե ինչ նախագծի շրջանակներում է կայացել հայ ոճաբանի եւ բոլիվուդյան աստղի հերթական համագործակցությունը:

«Այշվարիայի հետ երեկ միանգամից երկու շոուի շուրջ ենք աշխատել: Առաջինը «Հնդկաստանի տաղանդը» շոուն էր, մյուսը Կապիլ Շարմայի հեռուստանախագծի համար էր: Բավականին ուշ ենք վերջացրել նկարահանումները, այդպիսով շատ լուսանկարներ չկարողացանք անել միասին»,-նշեց Մարիաննան, որն այնուամենայիվ, հատուկ NEWS.am STYLE-ի համար լուսանկարել է Այշվարիա Ռայի տվյալ օրվա look-ը:

Ի դեպ, սա Մարիաննայի եւ Այշվարիայի թվով չորրորդ համագործակցությունն է: Նրանք միասին աշխատել են նաեւ հնդկական Hello ամսագրի շապիկի համար:

«Ինձ առաջարկեցին նրա  հետ աշխատել նաեւ մինչեւ մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածը` իր նոր ֆիլմի նկարահանումների ընթացքում, սակայն այդ օրերին ես պետք է լինեմ Շվեդիայում` իմ քրոջ` Իվետայի կողքին:

Ես եմ զբաղվելու նրա վարսահարդարմամբ եւ դիմահարդարմամբ, սակայն մրցույթից հետո կրկին վերադառնալու եմ Հնդկաստան: Սիրով կսպասեմ իմ եւ Այշվարիայի մյուս համագործակցությանը:»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց Մարիաննան:

Նշենք, որ բացի Այշվարիա Ռայից Մարիաննա Մուկուչյանը համագործակցում է նաեւ բոլիվուդյան մի շարք այլ աստղերի` Պրիյանկա Չոպրայի, Ալիա Բաթի եւ այլոց հետ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Մարիաննա Մուկուչյանը



© NEWS.am STYLE