5 սննդամթերք՝ հոգնածությունից ազատվելու համար

19:19   1 մայիսի, 2016

Հոգնա՞ծ եք, ցանկանու՞մ եք արագ ավարտել բոլոր գործերն ու շտապել տուն։ Իսկ երբեւէ մտածել եք, որ կան մթերքներ, որոնք կարող են օգնել ձեզ դուրս գալ այդ վիճակից եւ վերականգնել ակտիվությունը։

Սննդաբան Ռոքի Հայը առանձնացրել է 5 սննդատեսակ, որոնք իրենց օգտակար հատկանիշների շնորհիվ բարձրացնում են տրամադրությունը, ուժի եւ էներգիայի աղբյուր են հանդիսանում եւ ազատում են հոգնածությունից։

Բանան եւ նուշի կարագ

Սննդային այս համադրությունը հարուստ է սպիտակուցով, B վիտամինային խմբով, տրիպտոֆանով, մագնեզիումով, որոնց միջոցով բարձր տրամադրությունն ապահովված է։

Քաղցր կարտոֆիլ

Քաղցր կարտոֆիլը բարձրացնում է գլյուկոզայի մակարդակը արյան մեջ, ինչն էլ ավելի մեծ էներգիա է տալիս մարդուն։ Բացի այդ, քաղցր կարտոֆիլը վիտամին C-ի, մագնեզիումի եւ երկաթի աղբյուր է, որոնք նույնպես անփոխարինելի են էներգիա ստանալու համար։

Ընդեղեն

Ճարպերով եւ սպիտակուցներով հարուստ ընդեղենը շատ արագ կարող է վերականգնել կորցրած էներգիան եւ բարձրացնել տրամադրությունը։ Իսկ հակաօքսիդանտների շնորհիվ ընդեղենը օգնում է բարձրացնել իմունիտետը, ինչը պակաս կարեւոր չէ օրգանիզմի համար։

Մեղր

Հին Հունաստանում մեղրն անգամ Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկներն են օգտագործել, քանզի մեղրի մեջ առկա ածխաջրերը հիանալի «վառելիք» են օրգանիզմի համար։ Ճիշտ են ասում մեր տատիկները՝ առավոտյան մեկ թեյի գդալ մեղրը հրաշքներ է գործում։

Սաղմոն

Օմեգա 3 եւ B վիտամինների աղբյուր հանդիսացող սաղմոնը օգնում է ոչ միայն էներգիա հավաքել, այլեւ խթանում է ուղեղի աշխատանքը։ Եթե հոգնած եք, տխուր, ուրեմն սաղմոնով ուտեստը հենց ձեզ համար է։ Դրա շնորհիվ կարող եք բարձրացնել տրամադրությունը. ձեզ մոտ անգամ պարելու ցանկություն կլինի։

Աղբյուրը՝ Daily mail

Պատարստեց՝ Յանա



© NEWS.am STYLE