Բեյոնսեի «Lemonade» ալբոմը՝ Billboard 200-ի առաջին տեղում

12:04   2 մայիսի, 2016

Ապրիլի վերջին Բեյոնսեն անսպասելիորեն ներկայացրեց իր նոր ալբոմը՝ «Lemonade»: Առաջին իսկ ժամերից ալբոմը դրական արձագանքներ ստացավ երկրպագուներից ու երաժշտական քննադատներից։ Ալբոմի հաջողությանը նպաստեց նաեւ այն փաստը, որ 34-ամյա երգչուհին իր երգերում ակնարկել է ամուսնու՝ Ջեյ Զիի դավաճանությունը ոմն Բեքիի հետ: Եվ մինչ մամուլն ու ֆանատները պարզում էին, թե ով է ռեփերի սիրուհին (այդ Բեքին՝ Ռեյչել Ռոյը, ՌիհաննանՌիտա Օրան թե էլի ինչ-որ մեկը), երգչուհու ալբոմը նվաճեց Billboard 200 հիթ շքերթը:

Ի դեպ, դա երգչուհու արդեն վեցերորդ ալբոմն է, որը հիթ շքերթի առաջին տեղում է հայտնվում հենց դեբյուտի օրերին։ Մինչ այդ նույն հաջողությունն են ունեցել Beyonce 2013′s, 4 (2011), I Am… Sasha Fierce (2008), B’Day (2006), Dangerously I n Love (2003) ալբոմները:

Բեյոնսեն առաջին երգչուհին է որը նման հաջողության է հասել:

Բացի ամենայնից 2015-2016թթ. բոլոր ալբոմներից Lemonade–ն ամենաշատն է վաճառվել իր թողարկման առաջին շաբաթվա ընթացքում:



© NEWS.am STYLE