Իբիցայում արգելել են փողոցում խմել՝ նույնիսկ ՋՈՒՐ

11:48   2 մայիսի, 2016

Ամառը որոշել եք անցկացնել Իբիցայու՞մ։ Հիանալի ընտրություն եք կատարել՝ արեւոտ Իսպանիա, Միջերկրական ծով, տոնակատարություններով լի գիշերային կյանք, հանրահայտ DJ-ներ, մեգաաստղեր, աշխարհի տարբեր ծայրերից եկած զբոսաշրջիկներ եւ գերագույն հաճույք։

Այս ամենի կողքին կա մի ԲԱՅՑ։ Իբիցայում արգելել են փողոցում խմել՝ նույնիսկ ՋՈՒՐ։ Եվ կարգազանցներին սպասվում է 600 ֆունտ ստերլինգ (մոտ 750եվրո, 880 դոլար) տուգանք։

Տեղական իշխանությունները արգելել են ալկոհոլի օգտագործումը հասարակական վայրերում։ Բայց քանի որ խորամանկ զբոսաշրջիկներն ալկոհոլը լցնում էին ջրի տարաների մեջ, անցյալ շաբաթ որոշում է ընդունվել արգելել նաեւ ջրի շշերը։

Իշխանությունները սա բացատրում են նրանով, ամեն ինչ արվում է հյուրերի անվտանգության եւ ապահովության համար։ Չէ որ վտանգավոր է հարբած դուրս գալ փողոց այն ժամանակ, երբ դրսում 300C-ից ավելի է (հատկապես օգոստոսին)։

Բայց օրենքը ունի նաեւ բացառություններ. այն չի վերաբերվում երեխաներին եւ նրանց, ովքեր դուրս են եկել վազելու, մարզվելու։

Օրենքն ուղղված է հատկապես երիտասարդներին, որոնք շատ հաճախ են տհաճություն պատճառում եւ հայտնվում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։

«Զբոսաշրջիկները կարող են բարերի բացօթյա մասում խմել, բայց այլեւս չի թույլատրվում պլաստիկ տարաներով խմիչք տանել եւ փողոցում վայելել»,-նշվում է որոշման մեջ։

Աղբյուրը՝ Daily mail

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE