Դիմահարդարի խորհուրդը. ընդգծում ենք շագանակագույն աչքերը

17:11   21 փետրվարի, 2013

Դիմահարդարվելիս անպայման պետք է ընդգծել աչքերը։ Չէ՞ որ հայացքով կարելի է հաղորդել զրուցակցին ունեցած վերաբերմունքի ամենանուրբ երանգները։

Ի՞նչ գույներ են հարմար շագանակագույն աչքերով հայուհիներին։ Այս հարցը NEWS.am STYLE-ն ուղղեց կոսմետոլոգ Մարինե Հովսեփյանին։

«Պետք է հիշել դիմահարդարման հիմնական կանոնը. աչքերի արտաքին անկյուններին մոտ ներկի տոնն ավելի թույլ պետք է լինի, հոնքերի տակն ընդգծում ենք բաց երանգով, աչքի ներքին անկյունը նույնպես բաց ենք ներկում։ Շպարի սառը տոները «մատնում» են կնճիռները։ Աչքի ներկերը պետք է համապատասխանեն նաեւ մաշկի գույնին ու հագուստի երանգներին, այլապես հայացքը «կկորի», - պատմում է դիմահարդարը։ – «Ինչ վերաբերում է շագանակագույն աչքերին, ապա դրանց հարմար հիմնական երանգներ են սպիտակը, օպալը, կաթնագույնը, շամպայնի գույնը։ Սակայն պետք է կողմնորոշվել նաեւ մազերի գույնով։ Իսկ քանի որ համարյա բոլոր շագանակագույն աչքեր ունեցող հայուհիները թխահեր են, ապա նրանց կսազի սեւը, արծաթագույնը, մուգ շագանակագույնը, յասամանագույնը, ինչպես նաեւ ֆուկսիան ու ոսկեգույնը»։



© NEWS.am STYLE