Գողերը թալանել են Ռոբ Քարդաշյանի ապագա կնոջ տունը

11:06   3 մայիսի, 2016

Գողերը թալանել են Ռոբ Քարդաշյանի ապագա կնոջ՝ Բլեք Չայնայի տունը: 27-ամյա գիշերային ակումբի պարուհին Ռոբի ու որդու՝ Քինգ Քահիրոյի հետ քաղաքում էր, երբ գողերը թալանել են նրա տունը՝ իրենց հետ տանելով 200 հազար դոլար ու թանկարժեք զարդեր: Սակայն ոստիկանությունը կարծում է, որ գողերի նպատակը փողը չէր.  Չայնան էլ նման կասկածներ ունի:

Ոստիկանությունը կասկածում է, որ թալանողը Ռոբի ու Չայնայի շրջապատից է, քանի որ կողոպուտի ակնհայտ նշաններ չկան: Թալանողը հոյակապ ծանոթ էր տանը:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Չայնան մտադիր է դատի տալ ցանկացած պարբերականի կամ պոռնոֆիլմերի արտադրությամբ զբաղվող կինոընկերության, որը կհամարձակվի հրապարակել իր սեքս տեսաերիզը, որում նա զվարճանում իր նախկին բոյֆրենդ Թայգայի հետ:

Ըստ երեւույթին գողերը փնտրում էին հենց տեսագրության կրկնօրինակը, որի դիմաց պոռնոընկերությունները մեծ գումարներ են խոստանում:

Աղբյուր՝ TMZ



© NEWS.am STYLE