13:22 3 մայիսի, 2016Եվրատեսելի երգի մրցույթի պատմության մեջ առաջին անգամ ուղիղ եթերում ներկայացվում են համերգային փորձերի մասին լրագրողների եւ տարբեր երկրներից ժամանած մամուլի ներկայացուցիչների կարծիքը համերգային փորձերի մասին։


Մայիսի 2-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն առաջին անգամ բարձրացավ շվեդական Էրիքսոն Գլոբ արենայի բեմ եւ միանգամից գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը՝ դառնալով լրագրողների ֆավորիտը։

Նշենք, որ Իվետան Facebook-ում արդեն մի քանի կադրեր է հրապարակել իր ելույթից:

Լուսանկարները բավականին խոստումնալից են եւ մեզ շատ վառ, տպավորիչ եւ կրակոտ շոու է սպասվում։



Աղբյուրը՝ esctoday.com