NEWS.am STYLE Exclusive: VARDA-ն եւ Սեւակը՝ իրենց համագործակցության եւ Հայաստան կատարած այցի մասին

15:25   3 մայիսի, 2016

Օրեր առաջ ճանաչված պարուհի եւ երգչուհի VARDA-ն եւ ռուսական «Ձայնը»  նախագծից հայտնի դարձած երգիչ Սեւակ Խանագյանը ներկայացրեցին իրենց Когда мы с тобой զուգերգի տեսահոլովակը։ Երգիչները հետաքրքիր զուգադիպությամբ ժամանել են Հայաստան։

«Տարբեր ծրագրերով ենք  Հայաստանում։ Մենք արդեն այստեղ էինք, երբ իմացանք, որ VARDA-ն էլ է ժամանելու»,-նշում է Սեւակը, իսկ VARDA-ն կատակով ավելացնում է․

«Երբ Սեւակի Instagram-ի էջում տեսա, որ նա Հայաստանում է, մտածեցի․ «Անպայման պետք է գնեմ տոմս եւ մեկնեմ Հայաստան»»,-այնուհետեւ պարզաբանում է Հայաստան գալու իրական պատճառները․

«Այստեղ եկել եմ ընտանեկան տոնախմբության մասնակցելու նպատակով եւ որոշեցի մի քանի օրով երկարացնել այցս։ Քանի որ այնպես համընկավ, որ Սեւակն էլ է այստեղ, որոշեցինք, որ շատ հարմար պահ է նաեւ մեր զուգերգի մասին խոսելու համար»։

Ի դեպ, Սեւակն ու VARDA-ն միասին այցելելու են նաեւ Ծիծեռնակաբերդ։

«Քանի որ ապրիլի 24-ին չկարողացա գալ Հայաստան, որոշեցի անպայման այսօր կատարեմ իմ պարտքը եւ հարգանքիս տուրքը մատուցեմ անմեղ զոհերի հիշատակին»,-նշում է պարուհին։

VARDA-ի եւ Սեւակի հետ զրուցել ենք նաեւ Когда мы с тобой զուգերգի ստեղծման, տեսահոլովակի նկարահանման եւ հետագա համագործակցության ծրագրերի մասին․ Մանրամասները՝ տեսանյութում։

Հարցազրույցը՝ Սյունե Առաքելյանի

Լուսանկարները՝ Մելինե Տոնոյանի

Շնորհակալություն Imperial հյուրանոցին՝ նկարահանումներին աջակցելու համար



© NEWS.am STYLE