Ոչ քաղցր դիետա

20:16   10 մայիսի, 2016

Այս դիետան հիմնված է բնական մթերքների օգտագործման վրա: Հիմնական շեշտը դրվում է շաքարի, սպիտակ ալյուրի, ինչպես նաեւ դրանից պատրաստված ուտեստների բացառման վրա, որոնք շատ արագ օրգանիզմում գլյուկոզայի են փոխակերպվում: Բացառվում են նաեւ կիսաֆաբրիկատները. դրանցում բացակայում են այն սննդանյութերը, որոնք պետք է առկա լինեն սննդի մեջ օգտագործվող բոլոր մթերքներում:  

Խորհուրդ է տրվում ավելի շատ միրգ եւ բանջարեղեն ուտել, չզտված ձավարեղեն, կանաչ բանջարեղեն, լոբազգիներ եւ արմատապտուղներ՝ ոչ ճարպոտ, բնական նյութերով հարուստ մթերքներ:  Մթերքների բնությանը մոտ հավաքածուն թույլ կտա նիհարել` հոգնածություն չզգալով եւ առանց վիտամինների պակասի: 

Նախաճաշ

Վարսակի շիլա (կամ այլ շիլա) ջրով՝ չամիչի եւ խնձորի հյութով:

2-րդ նախաճաշ

Բանջարեղենի խիտ ապուր, մի կտոր հաց՝ խոշոր աղացած ալլյուրից: 

Ճաշ

Կարտոֆիլով, դդմով եւ գազարով բանջարեղենային ռագու՝ գորշ բրնձի կամ այլ ձավարեղենի հետ  (կամ 200 գ խաշած միս, տավարի մսով գուլյաշ՝ բանջարեղենից խավարտով, խաշած լոբի բանջարեղենի հետ):

Ընթրիք

Խնձոր կամ նարինջ: Ցանկության դեպքում մի բուռ ընկույզ կամ արեւածաղկի սերմեր:  

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE